«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկներ Աստղիկ Աբրահամյանը և Էդմոնդ Բաղդասարյանը մասնակցել են European Crohn’s and Colitis Organisation (ECCO) ամենամյա կոնգրեսին, որն այս տարի անցկացվեց Ստոկհոլմում։
Կոնգրեսի ընթացքում բժիշկները մասնակցել են գիտական նստաշրջանների, մասնագիտական քննարկումների և կազմակերպության ասամբլեային՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և կարևոր փորձ։
Էդմոնդ Բաղդասարյանը արժանացել է ECCO Travel Award մրցանակին, որը նրան հանձնել են կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Ֆերնանդո Մագրոն և պրոֆեսոր Իզաբել Կլեյնենը։
Բացի այդ, այս տարի Էդմոնդ Բաղդասարյանը հանդես է եկել որպես պոստերային սեսիայի նախագահ՝ համանախագահելով այն պրոֆեսոր Անատ Երուշալմի-Ֆելերի հետ։
Ուրախությամբ տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 2-ին Հայաստանում տեղի կունենա ECCO workshop, որը նվիրված է աղիքների բորբոքային հիվանդություններին։
.png)